National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
19.03.2018
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 9

ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 19-ին Գեւորգ Կոստանյանի նախագահությամբ կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրենսդրական մի շարք նախաձեռնությունների:

Հանձնաժողովը ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի ներկայացմամբ քննարկել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխություններով կարգավորվում են դիվանագիտական ծառայության կազմակերպման կարգը, ծառայության անցնելու եւ դադարեցնելու, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճանների սկզբունքները: Հստակեցված են նաեւ դիվանագիտական ծառայություն իրականացնող անձանց իրավական վիճակին, ծառայության ընթացքում ու դրանից հետո այդ անձանց եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքներին, դիվանագիտական ծառայության մարմինների ֆինանսավորման սկզբունքներին վերաբերող հարցերը:

Ըստ հիմնական զեկուցողի` նախագծով նախատեսված սկզբունքային փոփոխությունները մասնավորապես համապատասխանեցվում են ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ կառավարությանը եւ պետական կառավարման համակարգի մարմիններին վերապահաված լիազորություններին:

Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, կարեւորելով օրենքի նախագծի անհրաժեշտությունն ու կյանքի կոչելը, առաջարկել է նախագծի վերաբերյալ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:

Հաջորդիվ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննության է առել ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի ներկայացրած «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախագծի վերաբերյալ եղել են առաջարկություններ, որի արդյունքում այն լրամշակվել է:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած

«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հանձնաժողովն առաջարկել է օրենքների նախագծերն ընդգրկել ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

Պատգամավոր Արմեն Ռուստամյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հանձնաժողովականների առաջարկով հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ հրավիրած նիստում քննության է առել վիճակագրության եւ ընդերքի ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ:

«Պաշտոնական վիճակագրության մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Տասներկու գլխից, 36 հոդվածից բաղկացած «Պաշտոնական վիճակագրության մասին» նոր օրենքի նախագծով փորձ է արվում կարգավորել ՀՀ ազգային վիճակագրական համակարգի ձեւավորման, պաշտոնական վիճակագրության մշակման, արտադրման եւ տարածման, համատարած հաշվառումների անցկացման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով սահմանվում է նաեւ պատասխանատվություն՝ ոչ արժանահավատ, ոչ ամբողջական, աղավաղված վիճակագրական հաշվետվությունների տարածման ու մատուցման համար:

Ըստ հիմնական զեկուցողի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում միայն կառավարությունն է ներկայացրել խմբագրական բնույթի առաջարկություններ, որոնք ներառվել են օրենսդրական փաթեթում:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գեւորգյանը:

Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունների հիմնական նպատակն է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնության ապահովումը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կառավարության ներկայացրած առաջարկությունները խմբագրական բնույթի են եղել:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված փաթեթներին՝ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արմեն Աշոտյանի նախագահությամբ քննարկվել է «Միջազգային պայմանագրերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ հիմնական զեկուցող ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ փաթեթը կկարգավորի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձման օրվանից հետո ՀՀ միջազգային պայմանագրերի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման եւ դադարեցման ու դրանց հետ կապված հարաբերությունները:

Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, նախագահի եւ Սահմանադրական դատարանի գործառույթներին առնչվող հարաբերությունների համար կնախատեսվեն կարգավորումներ՝ համապատասխան օրենքներով:

«Միջազգային պայմանագրերի մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթն ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:


27.04.2024
Հայաստան էր այցելել Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը
Հայաստանում էր Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ քննարկել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակն ու արդյունավետ փոխհամագործակցության հարցեր: Մանրամասները՝ տեսանյ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am